Հնդկաստանը դուրս եկավ աշխարհում երրորդ տեղը կորոնավիրուսից մահացածների թվով
Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով ախտահավածների քանակն անցած օրն ավալացել է 78 512-ով, իսկ վարակի պատճառով մահացածների թիվն աճել է 971-ով: Ինչպես օգոստոսի 31-ին իր կայքում հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, ախտահարվածների ընդհանուր քանակը կազմել է 3 621 245, մահացու վախճանների թիվը՝ 64 469:
Այսպիսով, Հնդկաստանը կորոնավիրուսի պատճառով մահացածների թվով առաջ է անցել Մեքսիկայից: Լատինամերիկյան երկրի իշխանությունների տվյալներով՝ այնտեղ արձանագրվել է 64 158 մահացու վախճան:
Այդ ցուցանիշով Հնդկաստանն զբաղեցնում է աշխարհում երրորդ տեղը Բրազիլիայից (120 828 – երկրի առողջապահության նախարարության տվյալները) եւ ԱՄՆ-ից (183 068 – Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները) հետո:
Օգոստոսի 4-ից Հնդկաստանն արձանագրում է վարակվածների թվի՝ աշխարհում ամենաբարձր օրական աճը:
Ըստ որում հինգերորդ օրը շարունակ երկրում նշվում է 75 հազարից ավելի հիվանդացած: Վարակից ամենատուժած նահանգներն են Մահարաշթրան (780 689 հիվանդացած), Անդհրա Փրադեշը (424 767) եւ Թամիլանդը (422 085), հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ