Կոտրել էր բանկի դռան ապակին ու ներս մտել
Փետրվարի 10-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ գումարային խնդիրներ ունեցող մի քաղաքացի կոտրել է Բաղրամյան պողոտայում գտնվող բանկի մուտքի դռան ապակիները և մտել ներս:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 18.15-ի սահմաններում 31-ամյա տղամարդը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` դիտավորյալ կոտրել է բանկի մուտքի դռան ապակիները։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Բանկի ներկայացուցչից ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։
Կարծիքներ