Երբ սերը հատում է օվկիանոսներ ու սարեր, այն միայն ժպիտ է պարգևում
Երբ սերը հատում է օվկիանոսներ ու սարեր, այն միայն ժպիտ է պարգևում։ ՀԲԸՄ Տորոնտոյի մասնաճյուղի ջանքերով Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում ապաստանած 500 արցախցի փոքրիկներ զգացին ամանորյա տոնի բերկրանքը։ Բացի խաղալիքներից, հագուստից և նվերներից, նրանք ստացան նաև «Goodnight Moon» գրքի հայերեն թարգմանության առաջին օրինակները, որի տպագրությունը հնարավոր դարձավ Cascade Press-ի, անհատ նվիրատուների և ՀԲԸՄ կրթական բաժնի դրամաշնորհի շնորհիվ՝ հատուկ արցախցի փոքրիկներին նվիրելու նպատակով։
Կարծիքներ