Կողոպուտ Գյումրու Վարդանանց հրապարակում. 47-ամյա պեմզաշենցին ձերբակալվել է

Կողոպուտ Գյումրու Վարդանանց հրապարակում. 47-ամյա պեմզաշենցին ձերբակալվել է

Օգոստոսի 27-ին՝ ժամը 23-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում ծառայություն իրականացնելիս, Շիրակի պարեկներին է մոտեցել 54-ամյա տղամարդ և մատնացույց անելով մի քաղաքացու` հայտնել է, որ նա քաշքշել է իր հագուստից, տաբատի գրպանից հափշտակել բջջային հեռախոսը և դիմել է փախուստի:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Կողոպուտ կատարելու կասկածանքով քաղաքացին ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:

Պեմզաշեն գյուղի 47-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում