Պակիստանում 12 մարդ է զոհվել հանքահորի փլվելու հետեւանքով
Պակիստանի հյուսիս - արևմուտքում մարմարի արդյունահանման հանքահորի փլվելու հետևանքով, զոհ Է դարձել առնվազն 12 մարդ, ևս վեցը վիրավորվել Է, մի քանի բանվորներ դեռ մնում են փլվածքների տակ:
Ոստիկանության տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել սեպտեմբերի 7-ին Խայբեր Փախթունխվայի նահանգի Մոհմանդի օկրուգում:
Պատահաի վայր են ժամանել փրկարարները, նրանց հաջողվել Է փլվածքների տակից հանել 12 բանվորների մարմիններ եւ վեց տուժածների, նրանց ուղարկել են հիվանդանոց:
Այդ պատճառով պլանավորվում Է որոնման գործողությանը ներգրավել հատուկ տեխինկա եւ միջադեպի վայր ուղարկել փրկարարների լրացուցիչ ջոկատներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ