Համակարգչային մոդելավորումը հաստատել է, որ Երկրի վրա կյանքը պատահականություն եւ հաջողություն է
Երկրի վրա կյանքը պետք է համարել անհավանական հաջողություն եւ բազմաթիվ պատահական գործոնների միախմբման արդյունք: Դրանում համոզված են գիտնականները, որոնք հաստատել են իրենց խոսքերը բազմաթիվ համակարգչային մոդելավորումների արդյունքում, հաղորդում է Planet- today-ը:
Ներկայում տարբեր երկրներից գիտնականները ստեղծել են բավականին շատ մոդելավորումներ, որոնց օգնությամբ փորձել են բացատրել Երկրի վրա կյանքի ծագումը: Այդպիսի նախագծերի մեծ մասը հաստատում է, որ առաջին պարզագույն կյանքի ի հայտ գալը եւ դրա բարդացումը մինչեւ մարդը, ամբողջովին պատահական գործընթաց է, որը տեւել է շուրջ չորս միլիարդ տարի:
Մեր մոլորակի կենսաբանական պատմության մեջ շատ բեկումնային պահեր են տեղի ունեցել, երբ արդեն իսկ ձեւավորված էկոհամակարգերը մահացել են՝ զիջելով իրենց տեղը կյանքի նոր ձեւերին (օրինակ՝ թթվածնային աղետը կամ դինոզավրերի վերացումը երկնաքարերի անկման հետեւանքով): Գիտնականները համարում են, որ այդ իրադարձությունները կարելի է պատահական համարել, սակայն հենց դրանք են որոշել էվոլյուցիայի ընթացքը:
Օրինակ՝ կյանքի այնպիսի բարդ ձեւերը, ինչպես մարդկային օրգանիզմն է, կարելի է հանդիպել Տիեզերքում շատ հազվադեպ: Այսինքն՝ մարդկության բոլոր փորձերն այլմոլորակային բանական եղբայրների հետ շփում հաստատելու ուղղությամբ, կարող են ի սկզբանե անհաջողության մատնվել: Մինչդեռ դրանում որեւէ համոզվածություն չկա, այնպես որ կարելի է չկասկածել, որ գիտնակաները կշարունակեն փնտրել կյանք տիեզերքում:
Կարծիքներ