Իտալիայի նախկին վարչապետ Բեռլուսկոնին հոսպիտալացվել է
Իտալիայի Հանրապետության նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» (Forza Italia) կուսակցության ղեկավար, իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիին գիշերը հոսպիտալացվել է Միլանի Սան Ռաֆաելե հիվանդանոցում։
Գրել է միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրենրին։
84-ամյա Բեռլուսկոնին հիվանդանոցից դուրս էր գրվել ապրիլի 30-ին՝ 24-օրյա ստուգումներ անցնելուց հետո: Անցյալ տարվա սեպտեմբերին նախկին վարչապետը նոր կորոնավիրուսով վարակվելուց հետո հոսպիտալացվել էր ապրիլի սկզբին` հետագա հետազոտությունների համար:
Բեռլուսկոնին, ով 2016-ին սրտի ծանր վիրահատության էր ենթարկվել, ողջ է մնացել շագանակագեղձի քաղցկեղից։ Նաև հոսպիտալացվել էր հունվարին՝ սրտի հետ կապված խնդրի պատճառով:
Կարծիքներ