Սա պրովակատոր է, նպատակն է աղմուկ հանել, թե ՀՀ-ում իր նմանների իրավունքները կոպտորեն խախտվում են. Սաֆարյան

Սա պրովակատոր է, նպատակն է աղմուկ հանել, թե ՀՀ-ում իր նմանների իրավունքները կոպտորեն խախտվում են. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Էս պրովոկատորին ինչի եք պահում, արտաքսեք, ոչ էլ վրեն ծախս արեք, ոչ էլ վիրավորվեք սրա հարբած բարբաջանքից։ Սա պրովակատոր է, ու իր վրա բյուջեից 1 լումա ծախս մի էլ արեք։ Սրա նպատակն է աղմուկ հանել, թե Հայաստանում իր նմանների իրավունքները կոպտորեն խախտվում են։

Ուշադրություն մի էլ դարձրեք»։

Հիշեցնենք՝ Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել էր սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել էր նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք էին գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս:

ՆԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 26-ին նշված անձին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում