Խաղաղապահները Շուշիի շրջանում արձանագրել են հրադադարի ռեժիմի խախտում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
«Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։
Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի առնչությամբ»,- ասվում է զորակազմի փաստաթղթում:
Կարծիքներ