Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց 4 երիտասարդների
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 4 քաղաքացիների:
Խոսքը հետեւյալ անձանց մասին է.
Գոռ Անդրանիկի Սարգսյանին (ծնվ.՝ 2002 թվականի դեկտեմբերի6-ին, հասցե՝ ք. Երևան,Նոր Նորքի 4-րդ զանգված, 2-րդ հատված, Գյուլիքեխվյան 39 շենք, բն. 2).
Արթուր Համլետի Գրիգորյանին (ծնվ.՝ 2002 թվականի հոկտեմբերի26-ին, հասցե՝ ք. Երևան,Նոր-Նորքի 1-ին զանգված, Նանսենի 19).
Գևորգ Կարապետի Մատինյանին(ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 25-ին, հասցե՝ք. Երևան, Կ. Ուլնեցու փ., տ. 26).
Անդրեյ Սերգեյի Կուրբետին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 16-ին, հասցե՝ք. Երևան, Տիգրան Մեծի 51 շենք, 15 բն.):
Գոռ Սարգսյան
Գոռ Սարգսյանը սովորում է «Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի «Դասական պար» բաժնի 2-րդ կուրսում:
Գոռ Սարգսյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստ, «Երևանիպարարվեստիպետականքոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գեղարվեստականղեկավարՀովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ՝ Վ. Գալստյանը, Ն. Մեհրաբյանը, Է. Մնացականյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Մարիկյանը:
Մրցույթներ և նվաճումներ.
2017թ. Երևանի պարարվեստի պետական քոլեջում կազմակերպված «Դասական մենապարերի» մրցույթին արժանացել է պատվոգրի և 3-րդտեղ մրցանակի.
2018թ. Երևանում անցկացված «Գլոբալ Ֆեսթ» միջազգային մրցույթին «Դասական պար» անվանակարգում գրավել է 3-րդ տեղ և դարձել դափնեկիր.
2018թ. Երևանի պարարվեստի պետական քոլեջում կազմակերպված «Դասական մենապարերի» մրցույթին՝ նվիրված Մարիուս Պետիպայի 200 ամյակին արժանացել է պատվոգրի և 2-րդ մրցանակի.
2018թ. Վրաստանի Հանրապետությունում Վախթանգ Ճաբուկիանիի անվան V միջազգային մրցույթին արժանացել է 3-րդ մրցանակի, ինչպես նաև «Մարիուս Պետիպայի բեմադրության լավագույն կատարող» անվանակարգում ստացել է մրցանակ.
2018թ. Երևանի պարարվեստի քոլեջում կազմակերպված «Դասական մենապարերի» մրցույթին դարձել է դափնեկիր և արժանացել 2-րդ մրցանակի.
2019թ. Մասնակցել է Վրաստանի Հանրապետությունում Վախթանգ Ճաբուկիանիի անվան VI միջազգային մրցույթին և «Ժամանակակից պար» անվանացանկում արժանացել է 1-ին մրցանակի.
2019թ. Օգոստոսին Չինաստանում մասնակցել է «GIDC» միջազգային պարային մրցույթին՝ «Դասական մենապար» անվանակարգում և «Ժամանակակից պար» անվանակարգում դարձել է դափնեկիր, արժանացել 2-րդ, 4-րդ և 6-րդ մրցանակների:
Արթուր Համլետի Գրիգորյան.
Արթուր Գրիգորյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում:
Արթուր Գրիգորյանի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը:
Արթուր Գրիգորյանը բազում ելույթներ և մենահամերգներ է ունեցել Հայաստանում և նրա սահմաններից դուրս, այդ թվում նաև ելույթներ ՀՀ Սիմֆոնիկ և ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ և մասնակցել միջազգային փառատոնների և մրցույթների: 2019թ. «ClaviCologne» միջազգային մրցույթ փառատոնի շրջանակներում համերգներով և վարպետության դասերով հանդես է եկել Գերմանիայում: 2017-2018թթ. համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Վիեննայում, Զալցբուրգում:
Արթուր Գրիգորյանը վարպետության դասեր է վերցերլ Ա. Ժակունի, Պ. Բագլիերի, Ս. Նավասարդյանի, Ա. Գորլախի, Դ. Ալեքսեևի և Դ. Բաշկիրովի մոտ:
Մրցույթներ և նվաճումներ.
Մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթին, արժանացել է հատուկ մրցանակի, Երևան, 2011թ.
Մասնակցել է «Վերածննունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել է 1-ին կարգի մրցանակների, 2013-2013թթ.
Մասնակցել է «Ապագայի արտիստներ» միջազգային մրցույթ-փառատոնին և արժանացել է հատուկ մրցանակի, Թուրքիա, 2014թ.
Մասնակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 3-րդ միջազգային մրցույթին, արժանացել է 2-րդ կարգի մրցանակի, Երևան, 2015թ.
Մասնակցել է Ռիգայում կայացած միջազգային մրցույթին, նվաճել է 2 ոսկե մեդալ «մենանվագ» և «դաշնամուրային դուետ» անվանակարգերում, 2019թ.
Մասնակցել է «Նոր Անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 6-րդ և 9-րդ միջազգային փառատոնում, ստացել է դիպլոմ, Երևան,2016թ., 2019թ.
Մանսակցել է «Sviatoslav Richter» միջազգային դաշնակահարների մրցույթին, արժանացել է 1-ին մրցանակի, Հարավային Կորեա, 2020թ.
Մանսակցել է «Paderewski» միջազգային դաշնակահարների մրցույթին և արժանացել 1-ին մրցանակի, 2020թ.:
Գևորգ Կարապետի Մատինյան.
Գևորգ Մատինյանը սովորում է Համբուրգի երաժշտության և թատրոնի համալսարանի դաշնամուրային բաժնում, պրոֆ. Հուբերտ Ռուտկովսկու մոտ:
Գևորգ Մատինյանը 2008-2015թթ. սովորել է «Արեգնազան» կրթահամալիրում: 2009-2013թթ.՝ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, Դիանա Խաչատրյանի դասարանում: 2016-2019թթ.՝ ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆ. Վիլլի Սարգսյանի մոտ: 2016-2019թթ.՝ Պ.Ի. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում: 2016-2019թթ.՝ սովորել է նաև դոցենտ Արեգ Սարգսյանի մոտ:
Գևորգ Մատինյանի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ վաստակավոր արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Բաբախանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլլի Սարգսյանը:
Մրցույթներ և նվաճումներ.
2-րդ և հատուկ մրցանակ Ա. Բաբաջանյանի ստեղծագործության լավագույն կատարման համար Ա. Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 2-րդ միջազգային մրցույթ-փառատոնում, Երևան, 2013թ.
2-րդ մրցանակ և «Junior-Preis» «Klavierpodium» պատանի դաշնակահարների 13-րդ միջազգային մրցույթում, Մյունխեն, 2013թ.
1-ին մրցանակներ «Դաշնամուր» և «Կամերային անսամբլ» կարգերում երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնում, Գյումրի, 2017թ.
2-րդ մրցանակ Ա. Բանաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթ-փառատոնում, Երևան, 2017թ.
Դիպլոմ և հատուկ մրցանակ «Խոստումնալից պատանի կատարող» Ֆ. Շոպենի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 12-րդ մրցույթում, Նարվա (Էստոնիա), 2 փուլ, 2018թ.
Մասնակցություն «ClaviCologne» միջազգային մրցույթին և վարպետաց դասեր, Համբուրգ, 2019թ.
ԳրանՊրիև 1-ինմրցանակ «Гдерождаетсяискусство» պատանի և երիտասարդ երաժիշտների կատարողական վարպետության 6-րդ միջազգային մրցույթում, Կրասնոդար, 3 փուլ, 2019թ.
2-րդ մրցանակ «Maria Herrero» դաշնակահարների 10-րդ միջազգային մրցույթում, Գրանադա (Իսպանիա), 2 փուլ, 2020թ.
Թեոդոր Լեշետիցկիի անվան դաշնակահարների 4-րդ միջազգային մրցույթի ֆինալիստ, Համբուրգ, 2 փուլ, 2020թ.
3-րդ մրցանակ 3-րդ Փարիզի միջազգային երաժշտական մրցույթում, Փարիզ (ձայնագրությամբ), 2 փուլ, 2020թ.:
Համերգներ, փառատոններ և կրթաթոշակներ.
Մենագամերգներ Հայաստանում (2012, 2014, 2015, 2016, 2018թթ.), Արցախում (2019թ.), Վրաստանում (2015թ.), Գերմանիայում (2015, 2018թթ.), ԱՄՆ-ում (2016թ.).
Մասնակցություն «Նոր Անուններ» երաժիշտ-կատարողների միջազգային փառատոնում (Երևան 2013, 2015, 2016, 2017թթ.).
Կատարել է Մոցարտի 12-րդ կոնցերտի 3-րդ մասը ՀՀ պետական կամերային նվագախմբի հետ, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, Երևան, 2015թ.
Կատարել է Մոցարտի 1-ին կոնցերտը Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Զավեն Սիմոնյան, Գյումրի, 2018թ.
Կատարել է Մոցարտի 21-րդ կոնցերտի 1-ին մասը Կուբանի սոմֆոնիկ նվագախմբի հետ, դիրիժոր՝ Դենիս Իվենսկի, Կրասնոդար, 2019թ.
Կատարել է Բեթհովենի 12-րդ սոնատը 1801 թ «Schiedmayer Hammerflugel»-ի վրա, «Evolution» Պրոյեկտի շրջանակներում, Համբուրգ, 2019թ.
Ստացել է Համբուրգի գիտության նախարարության կրթաթոշակ (BWFG Leistungsstipendium), 2020, 960€.
Մասնակցել է լեհական երաժշտական հրատարակչության «Music from Shopin’s Land» ձայնագրությունների նախագծին.
Ստացել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կրթաթոշակ (AGBU Scholarship), 2018թ., 2000$:
Գևորգ Մատինյանը մասնակցել է նաև վարպետաց դասերի Արմեն Բաբախանյանի, Լեոնել Մոռալեսի, Ֆիլիպ Ռասկինի, Անդրեաս Ֆրոհլիխի, Բերնդ Գլեմզերի, Բերնդ Գյոցկեի, Յուրի Բոգդանովի, մաուրո Լո Կոնտեի, Պաոլո Բագլիերիի, Ալեքսեյ Գորլաչի, Ռալֆ Նատկեմերի, Ջուլիանո Մացոկանտերի և Յուլիա Կոչուբանի մոտ:
Անդրեյ Սերգեյի Կուրբետ
Անդրեյ Կուրբետըսովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Կատարողական արվեստ» մասնագիտության «Գործիքային կատարողականություն՝ դաշնամուր» մասնագիտությամբ բակալավրական կրթական ծրագրով առկա ուսուցման անվճար համակարգի 1-ին կուրսում:
Անդրեյ Կուրբետը 6 տարեկան հասակից մասնակցել է տասնյակից ավելի միջազգային և հանրապետական մրցույթների և փառատոնների, ներկայացրել է ՀՀ-ը տարբեր երկրներում (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ):
Անդրեյ Կուրբետի համար երաշխավորագրեր են ներկայացվել ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ջութակահար Էդուարդ Թադևոսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր Երվանդ Երզնկյանը:
Համերգներ.
2011թ. Բախի կոնցերտով հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ.
2014թ. մեծ հաջողությամբ ներկայացրել է Հայաստանը Մոսկվայում՝ կրեմլի Հեորգևյան դահլիճում անցկացված փառատոնին, որտեղ ռուսաստանի նախագահական նվագախմբի հետ ներկայացրել է հայդնի կոնցերտը.
2017թ. Ա. Խաչատրյան համերգասրահում փայլուն կերպով ներկայացրել է Լիստի 2-րդ կոնցերտը
Մրցույթներ և նվաճումներ.
Մասնակցել է «Նոր Անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնում, ստացել է դիպլոմ, Երևան, 2012թ.
Մանսկացել է «Мелодика поколений» 2-րդ միջազգային մանկական երաժշտական փառատոնին, ստացել է դիպլոմ, Մոսկվա, 2014թ.
Մանսկացել է Նյու Յորքում Կաուֆման երաժշտական կենտրոնի կազմակերպած միջազգային երիտասարդական դաշնակահարների մրցույթին,ֆինալիստ, 2015թ.
Մանսակցել է «Jina Bachauer» հեղինակավոր միջազգային երիտասարդական դաշնակահարների մրցույթին, ֆինալիստ, Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ, 2016թ.
Մասնակցել է ԱՊՀ մասնակից երկրների 12-րդ երիտասարդական «Դելփյան խաղեր» միջազգային մրցույթին, «Դաշնամուր» անվանակարգում գրավել է1-ին տեղը՝ ստանալովոսկե մեդալ, Եկատերինբուրգ, 2016թ.
Մանսակցել է Առնո Բաբաջանյանի անվան պատանի և երիտասարդ դաշնակահարների 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել է 1-ին մրցանակի, Երևան, 2019թ.:
Կարծիքներ