Սուեզի ջրանցքում նավագնացությունն ամբողջությամբ վերականգնվել է
Սուեզի ջրանցքում նավարկությունն ամբողջությամբ վերականգնվել է երկու լցանավերի բախումից հետո։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ջրային ճանապարհի ադմինիստրացիան։
Առավոտյան Սուեզի ջրանցքում բախվել են հեղուկ գազ և նավթ տեղափոխող լցանավերը։ Ջրային ճանապարհի վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիան ավելի ուշ ասել էր, որ մի քանի ժամվա ընթացքում նավերը կվերսկսեն իրենց աշխատանքը սովորական ռեժիմով։ Նրա խոսքով, լցանավերի բախման պատճառը եղել է նրանցից մեկում առկա տեխնիկական անսարքությունը։ Բախման հետևանքով ջրանցքի հյուսիսային կողմից նավարկությունը դադարեցվել էր, տեղի ծառայությունները քարշակով հեռացրել են լցանավերը։
«Ջրանցքում նավարկությունը վերադարձել է բնականոն հուն»,- ասվում է Սուեզի ջրանցքի վարչակազմի հայտարարության մեջ։
Կարծիքներ