«ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են»․ Սերգեյ Շոյգու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԼՂ հումանիտար հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ԼՂ-ում հումանիտար բնույթի խնդիրներն օրեցօր աճում են, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Օրեցօր աճում են հումանիտար բնույթի խնդիրները»,- ասել է Շոյգուն՝ մատնանշելով փախստականների տեղափոխման ու վերադարձի, ինչպես նաև հումանիտար այլ հարցերի հետ կապվախ խնդիրները։
Նա նաև հայտնել է, որ ռազմատրանսպորտային ավիացիան երեք օրում ավելի քան 1 100 ռուս խաղաղապահների և 168 միավոր տեխնիկա է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության դիտորդական դիրքերի տեղակայումը կավարտվի շաբաթ օրը:
«Խաղաղապահների ևս մեկ ստորաբաժանում տեղակայված է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում։ Վաղը նախատեսում ենք ավարտել այդ գոտում ութ դիրքերի տեղակայումը», - նշել է Շոյգուն։
Կարծիքներ