Դիանա Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչվեց
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեն Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին գիտական աստիճանից զրկելու գործընթաց է սկսել։
Ավելի վաղ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը հրաման էր ստորագրել Դիանա՝ Գալոյանի գիտական աստիճանն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Այսօր արդեն հայտնի դարձավ, որ ըստ ՀՀ ԿԳՆ ԲՈԿ-ի՝ հիմքեր կան պնդելու, որ Դիանա Գալոյանին տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելիս խախտվել է Կանոնակարգի 11-րդ կետը, այն է` պարտավոր լինելով ատենախոսության մեջ նշել այն հեղինակներին և աղբյուրները, որոնցից նա փոխառել է առանձին դրույթներ կամ նյութեր, Դիանա Գալոյանը դա չի կատարել:
Այսպիսով՝ ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը Դիանա Գալոյանին Ը.00.06 - Միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր ճանաչվեց:
Մանրամասները՝ այստեղ
Կարծիքներ