4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը

4 անշարժ գույք, 5 մլն դրամ, 50 հազար դոլար. ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի ունեցվածքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պաշտոնը ստանձնելուց (23.11.2020) շուրջ 5 ամիս հետո (21.04.2021)՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Որպես անշարժ գույք Դումանյանը հայտարարագրել է 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղի Երեւանի Ավան վարչական շրջանում, որոնք բոլորը համատեղ սեփականություն են հանդիսանում:

Որպես շարժական գույք ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հայտարարագրել է «MERCEDES-BENZ» մակնիշի 1 ավտոմեքենա:

Դումանյանը հայտարարագրել է նաեւ 2010 թվականին ձեռք բերված բաժնետոմս՝ 7 մլն 95 հազար դրամ արժեքով:

Նրա բանկային հաշվին կա 192 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմում են՝ 5 մլն դրամ եւ 50 հազար դոլար:

2020 թվականի հունվարի 1-ից մինչ պաշտոնը ստանձնելու օրը Դումանանն ունեցել է 6 մլն 999 հազար 55 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է ԵՊՀ-ում աշխատավարձից:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարի կինը՝ Անահիտ Դումանյանը հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած 4 անշարժ գույքերը, որոնք համատեղ սեփականություն են հանդիսանում:

Որպես շարժական գույք Անահիտ Դումանյանը հայտարարագրել է 1 ավտոմեքենա «HONDA» մակնիշի:

Նրա բանկային հաշվին 2020-ի սկզբում եղել է 826 հազար 522 դրամ, որը տարեվերջում աճել է՝ դառնալով 966 հազար 369 դրամ: Դումանյանի կանխիկ միջոցները կազմել են 5 մլն դրամ եւ 10 հազար դոլար:

2020 թվականին Անահիտ Դումանյանն ունեցել է 4 մլն 37 հազար 471 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է «Արդշինբանկ»-ում աշխատավարձից:  

Աղբյուրը՝ հայկական ժամանակ

Հետևեք մեզ նաև Տելեգրամում