Ես չգիտեմ՝ ո՞ւր էին թրև գալիս փրկիչների մեծ մասը, բայց Լոռու մարզպետի եղբայրը հերոսաբար զոհվել է պատերազմում. Պապոյան
Այսօր Վանաձորում իրեն ընդդիմադիր հռչակած խմբակը մի քանի տասնյակ հոգով փորձում էր Արցախը «փրկել»։ «Փրկիչների» թիրախն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էին։
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:
«Ես չգիտեմ, թե ո՞ւր էին թրև գալիս փրկիչների մեծ մասն ու իրենց երեխաները պատերազմի ժամանակ, բայց բոլորիս է հայտնի՝ վարչապետի որդու՝ պատերազմին մասնակցելու փաստի մասին։ Իսկ Արամ Խաչատրյանը պատերազմի գրեթե ողջ ընթացքում Արցախում էր, Արամի եղբայրն էլ հերոսաբար զոհվեց պատերազմի ընթացքում»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք՝ ընդդիմադիրները այսօր ավտոերթով գնացել էին Վանաձոր: Նրանց՝ «առանց թուրքի Հայաստան» կոչերին վանաձորցիները հակադարձել էին՝ ասելով. «Առանց ձեզ, դո՛ւք եք թուրքը»: Քաղաքացին եկել է ձեզ ասի՝ դուք Հայաստանում անելիք չունեք: Ազգային ժողովում կատու եք դառնում»: Վանաձորցիները նաև նկատել էին, որ հանրահավաքի մասնակիցները հիմնականում Երևանից են եկել: Որոշ վանաձորցի մասնակիցներ էլ Մամիկոն Ասլանյանի աջակիցներն են եղել:
Նկատենք, որ ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը, որը համակարգում է ընդդիմադիրների գործողությունները, իր ելույթում ասել էր, թե այդ քաղաքացիները սադրիչներ են: Ի դեպ, ընդդիմադիրները բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն կիսում իրենց տեսակետները, համարում են սադրիչներ, դավաճան և թուրք:
Կարծիքներ