Գերմանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացած հիվանդների թիվը գերազանցել է 500-ը

Գերմանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացած հիվանդների թիվը գերազանցել է 500-ը

Գերմանիայում փետրվարից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի հետևանքով մահացած հիվանդների թիվը գերազանցել է 500-ը և կազմել 527։ Այս մասին են վկայում չորեքշաբթի օրը Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալները

Գերմանիայում համաճարակի ողջ ընթացքում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 104047-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակման հաստատված նոր դեպքերի թիվն ավելացել է 69601-ով: Համաճարակի սկզբից վարակը գրանցվել է Գերմանիայի 6 291 621 բնակչի մոտ։ Ապաքինվել է 5 225 700 մարդ.

Գերմանիայում կորոնավիրուսի յոթնօրյա տարածումը (շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը 100 հազար մարդու հաշվով) փոքր-ինչ նվազել է և կազմել 427,0։ Մեկ օր առաջ այս ցուցանիշը հավասար էր 432,2-ի։ Յոթ օրվա ընթացքում 100,000 բնակչի հաշվով հոսպիտալացված կորոնավիրուսով հիվանդների թիվը, որը կարևոր ցուցանիշ է հասարակական կյանքի հնարավոր սահմանափակումների համար, 5,45 է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում