Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված երեխաների մոտ կարող է ցան առաջանալ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակված երեխաների մոտ կարող է ցան առաջանալ

Այն երեխաների մոտ, որոնք վարակվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամով, կարող է ցան առաջանալ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում ասել է բժիշկ Դեյվիդ Լլոյդը:

Նրա խոսքով՝ մեծահասակների եւ երեխաների մոտ հիվանդությունը տարբեր կերպ է արտահայտվում։ Այս առումով ծնողները պետք է ուշադրություն դարձնեն երեխաների մոտ հետևյալ ախտանիշների ի հայտ գալուն՝ հոգնածություն, գլխացավ, ախորժակի կորուստ, ցան: Բժիշկը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդների մոտ ցան է նկատվել ավելի վաղ, բայց միայն փոքր թվով վարակվածների մոտ։ Ցանն այժմ հայտնվում է օմիկրոն շտամով վարակված երեխաների 15%-ի մոտ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում