Ճապոնիան կարող է թույլատրել պաշարներից նավթի վաճառքը

Ճապոնիան կարող է թույլատրել պաշարներից նավթի վաճառքը

Ճապոնիայի կառավարությունը կարող է թույլատրել պաշարներից նավթի վաճառքը։ Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Kyodo News գործակալությունը:

Որոշումը նպատակ ունի կայունացնել այս տեսակի վառելիքի գները։ Ընդ որում, որոշ քաղաքական գործիչներ դեմ էին նման միջոցների ընդունմանը. չնայած նրան, որ երկրի օրենսդրությունը թույլ է տալիս օգտագործել նավթի պաշարները բնական աղետի կամ համաշխարհային շուկայի խնդիրների պատճառով մատակարարման բացակայության դեպքում, Ճապոնիան երբեք չի ազատել պահեստները գների բարձրացման ֆոնին:

Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության դրական որոշման դեպքում այս գործընթացը, ամենայն հավանականությամբ, կիրականացվի ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ։

Ճապոնիան ռազմավարական պաշարների ստեղծումը սկսել էր 1970-ականներից հետո: Ներկայումս երկրում կան ինչպես պետական, այնպես էլ մասնավոր պահեստարաններ: Սեպտեմբերի վերջի դրությամբ Ճապոնիան ունի բավարար պաշարներ՝ 242 օրվա համար երկրի կարիքները հոգալու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում