Մեր հերոսի` Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հուզիչ գրառումը
Ալբերտ Հովհաննիսյանի քույրիկի հուզիչ գրառումը
Դոնարա Անդրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ու եթե չար թշնամու դեմ ապրողները իրենց ուժով ու զենքով են անպարտելի, ընկածները իրենց հուշո՛վ Վրեժով են սարսափելի….Պատերազմը մարդկության տեսած ամենամեծ չարիքն է… Դասագրքերում կարդացածիս երբեք այդքան ցավով եւ խորությամբ չէի վերաբերվել, չէի մտածել, որ պատմական իրադարձությունների ընթացքում զո հվածներն էլ սովորական մարդիկ են եղել, ունեցել են սերեր, մայրեր, քույրեր, չիրականացված երազանքներ…
Ահա պայթեց Արցախյան պատերազմ-գոյամարտը, ու բոլորս զինվորագրվեցինք հայրենիքին: Թիկունքը ևս դարձավ առաջնագիծ… Բոլորիս մտորումներն ու աղոթքները առաջնագծում կանգնած, թշ նամու դեմ կռվ ող զինվորի հետ էին: Կորցրած քուն ու դադար՝ ես մի բան էի խնդրում Աստծուց՝ ուժ ու կորով տալ Հայոց բանակի զինվորին, պաշտպանել նրան արյու նռուշտ ոսո խի գնդա կից, բայց ավա՚ղ…
Մի քանի օր լուր չունեինք եղբորիցս: Բոլորս անհանգիստ էինք, բայց չէի կարող պատկերացնել, որ կորցրել եմ նրան՝ իմ հերոս քեռորդուն՝ ԱԼԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, այո՛, այո՛, այն քաջարի զինվորին, ով դարձավ պատերազմի խորհրդանիշ, մարմնավորեց անկոտ րուն, հաստատակամ հայ զինվորին, ով ծիծաղեց մ ահվան երեսին, ով չընկրկեց, կռվեց, որ թիկունքում ապրողները արարեն, շենացնեն հայրենիքը:
Իմ մանկության վառ հուշերում դեռ լսում եմ ապագա հերոսի ու պապիկիս՝ ամառանոցում խաղացած «կռ իվ-կռ իվը…նրանք «դիրքավորվում էին» և ճակատամա րտ մղում թուրքի դեմ: Երբ խնդրում էի, որ ինձ էլ խաղացնեն, Ալբերտը մեր ժում էր՝ ասելով. —Դու աղջիկ ես. չես կարող թուրքին սպա նել ,մեզ տանը սպասիր…
Ես սպասում եմ քեզ, իմ հերոս- եղբայր, արդեն ոչ միայն իմ, այլև շատ-շատերի սիրելին դարձած հերոս-զինվոր՝ երկար մար տից հետո հոգնած, մրոտված, սակայն չհանձնվող, թուրքից չերկնչող, մռ նչալով մար տի նե տվող իմ հսկա: Ալբերտը ուշադիր էր բոլորիս նկատմամբ, հետաքրքրվում էր բոլորի՝ ընկերներ – բարեկամների հոգսերով, ինչ-որ կերպ թեթևացնում դրանք, սակայն իր հոգսերի մասին երբեք չէր խոսում: Նրա բարի աչքերում պատրաստակամությունն ու օգտակար լինելու վճիռն էր դրոշմված:
Կարծիքներ