ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել Մոլդովային զարգացնել իր զինուժը
ՆԱՏՕ-ն կօգնի զարգացնել Մոլդովայի զինված ուժերը, որոնց Սահմանադրությունը սահմանում է մշտական չեզոքություն: Այս մասին երկուշաբթի օրը Մոլդովա-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Եվրոպայում դաշինքի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար Քրիստոֆեր Կավոլին։
«ՆԱՏՕ-ն ունի որոշակի գործիքակազմ գործընկեր երկրների հետ համագործակցությունը զարգացնելու համար: Այդ ընդլայնված մեխանիզմների միջոցով օգնություն է ցուցաբերվում նաև Մոլդովային: Այս ուղղությամբ առաջին քայլը Քիշնևի կողմից զինված ուժերի զարգացման հստակ ծրագրի մշակումն էր. - ասել է Կավոլին։
Նա ընդգծել է, որ օրերս Մոլդովա կատարած այցի ժամանակ այդ հարցերը քննարկել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարության հետ։
ԻՆչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Մոլդովայի իշխանությունները 2023 թվականին ռազմական բյուջեն ավելացրել են 68%-ով՝ մինչև 1523 մլն լեյ (89 մլն դոլար), որը կկազմի ՀՆԱ-ի մոտավորապես 0,5%-ը։
Կարծիքներ