Իսրայելի վարչապետը կմեկնի Բաքու․ իսրայելական ԶԼՄ-ներ

Իսրայելի վարչապետը կմեկնի Բաքու․ իսրայելական ԶԼՄ-ներ

Իսրայելի Վարչապետ Բենիամին Նեթանյահուն կնոջ՝ Սառայի հետ մայիսի 8-ից 11-ը կայցելի Բաքու՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ynet News-ը։

Հանդիպման ընթացքում Ադրբեջանի միջնորդությամբ կքննարկվեն Թուրքիայի և Իսրայելի միջև Սիրիայի շուրջ բանակցությունները։

Ըստ The Times of Israel-ի՝ կողմերը նաև կքննարկեն Աբրահամյան համաձայնագրին և տարբեր նախաձեռնություններին Ադրբեջանին պաշտոնապես ներգրավելու, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ, ինչպես նաև եռակողմ կապերն ամրապնդելու ծրագրերը։

Ավելի վաղ՝ ապրիլի սկզբին, Ալիևը մեկ օրվա ընթացքում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաև Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաայի հետ։

Asharq Al-Awsat-ի վերջերս հրապարակած հոդվածում ներկայացվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո Իսրայելի կողմից մշակվող ռազմավարությունը Սիրիայում, որը կենտրոնացել է Թեհրանի ռազմական ներկայության վերացման վրա՝ տարածաշրջանային գործընկերների օգնությամբ: Քանի որ Ասադի ազդեցությունը թուլանում է, և ռուսական ազդեցությունը նվազում է Ուկրաինայում շարունակվող պատերազմի պատճառով, Ադրբեջանը, որը սերտ կապեր ունի ինչպես Իսրայելի, այնպես էլ Թուրքիայի հետ, դարձել է պոտենցիալ միջնորդ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում