Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է e-Estonia Briefing կենտրոնի գործունեությանը

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է e-Estonia Briefing կենտրոնի գործունեությանը

Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների e-Estonia Briefing կենտրոն:

Վարչապետ Փաշինյանը e-Estonia Briefing կենտրոնի ղեկավար Թրին Ջոասարի և ձեռնարկության կառավարման խորհրդի անդամ Սագրիդ Հարյոնի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում և ծանոթացել կենտրոնի գործունեությանը:    

Տեղի է ունեցել Էստոնիայի թվայնացման և էլեկտրոնային կառավարման կառուցվածքի վերաբերյալ ցուցադրություն:

Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին և դարձել Տալլինի կարևոր վայրերից մեկը՝ ամեն տարի հյուրընկալելով ավելի քան 10.000 մարդ աշխարհի 135 երկրներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում