Զարեհ Սինանյանը Դամասկոսում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Սիրիա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել է առաջնորդ Գերշնորհ Տեր Արմաշ Եպիսկոպոս Նալբանդյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել եկեղեցում, հանդիպել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Եկեղեցու տարածքում գործում է Ազգային Սրբոց Թարգմանչաց վարժարան։ Այն Դամասկոսի 5 ազգային վարժարաններից մեկն է։
Զարեհ Սինանյանը Դամասկոսի Հայ կաթողիկե առաջնորդարանում հանդիպել է նաև Գերապայծառ Տեր Հովսեփ Եպս. Առնաությանի, Դամասկոսի Հայ Կաթողիկե տիկնանց միության, ՀՄԸՄ և հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ։
Բոլոր հանդիպումների ընթացքում Սփյուռքի գլխավոր հանձնակատարին ուղեկցել է Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը:
Կարծիքներ