Յոթ մարդ մահացել է Թուրքիայի արեւելքում անվտանգության ծառայությունների ինքնաթիռի վթարի հետեւանքով
Առնվազն յոթ մարդ է մահացել հինգշաբթի գիշերը Թուրքիայի արեւելյան Վանի նահանգում անվտանգության ծառայությունների ինքնաթիռի վթարի հետեւանքով: Այս մասին, ինչպես փոխանցում է NTV-ին, հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Նախարարի խոսքով՝ ինքնաթիռի հետ կապը կորել էր չորեքշաբթի օրը տեղական ժամանակով մոտ 10:45-ին: Բեկորները հայտնաբերվել են նահանգի արեւմուտքում գտնվող լեռներում հինգշաբթի օրը մոտ ժամը 3:00-ին:
Օդանավը երկուշաբթի օրվանից հետախուզական եւ դիտորդական առաքելություն էր իրականացնում Վան եւ Հաքյարի նահանգներում: Զոհվածների թվում երկու օդաչու կա, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ