ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի բնակիչների մեծամասնությունը մաքուր խմելու ջրի հասանելիություն չունի
Գազայի հատվածի բնակչության մեծ մասը զրկված է մաքուր խմելու ջրի հասանելիությունից այն պատճառով, որ Իսրայելը դադարեցրել է պաղեստինյան անկլավի ջրամատակարարումը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
«Մարդկանց մեծամասնությունը չունի մաքուր խմելու ջուր՝ ջրի մատակարարման և աղազրկման և ջրի մաքրման կայանների ընդհատման պատճառով: Որպես վերջին միջոց, մարդիկ ստիպված են օգտագործել գյուղատնտեսական հորերի աղաջուրը: Սա լուրջ մտահոգություն է առաջացնում ջրի ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հնարավոր տարածման վերաբերյալ»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
Կարծիքներ