Ավելի քան 230 մարդ Իսրայելից Հնդկաստան է մեկնել երկրորդ տարհանման չվերթով
Իսրայելից տարհանված Հնդկաստանի քաղաքացիներին տեղափոխող երկրորդ չվերթը ժամանել է Նյու Դելիի Ինդիրա Գանդիի միջազգային օդանավակայան։ Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ ինքնաթիռը Նյու Դելի է բերել 235 մարդու, այդ թվում՝ 2 երեխայի։ Տարհանված քաղաքացիներին դիմավորել է Հնդկաստանի արտաքին գործերի և կրթության պետական նախարար Ռաջկումար Ռանջան Սինգհը։
Կարծիքներ