Երկրաբանների փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել

Երկրաբանների փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում հրդեհ է  բռնկվել

Հուլիսի 8-ին, ժամը 20:48-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայք քաղաքի Երկրաբանների փողոցում գտնվող անասնագոմում:
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկրաբանների փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։14-ին, մարվել՝ 22։00-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և 10 հակ պահեստավորած անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում