Գեղարքունիքի 4 համայնքներում մանկապարտեզները հիմնանորոգվում են. Փաշինյանը տեսանյութ է տարածել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է տարածել, որտեղ նշվում է, թե ինչ է կառուցվում գեղարքունիքի մարզում:
Ըստ այդմ, նշվում է, որ հիմնանորոգվում է Վաղաշենի մանկապարտեզի շենքը. այստեղ կհաճախի 120 երեխա:
Հիմնանորոգվում է Երանոս համայնքի մսուր մանկապարտեզը, ծրագրի շահառու է 130 երեխա:
Ծովասարում կառուցվում է մանկապարտեզ։
Մասնակի վերանորոգվում է Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը։
Կարծիքներ