Մխիթար Հայրապետյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ ներկայացվել են «Իմ քայլը» հիմնադրամի աշխատանքները

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն․ ներկայացվել են «Իմ քայլը» հիմնադրամի աշխատանքները

«Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն:

Այցի ընթացքում տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված աշխատանքների արդյունքները:

«Նշեմ, որ հիմնադրամի աջակցությամբ 2019-ից ցայսօր ընդարձակվել են կենտրոնի տարածքները, տրամադրվել են անհրաժեշտ սարքավորումներ, կառուցվել է նոր պրոթեզարան, բացվել է Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահը, կատարվել են այլ աշխատանքներ:

«Իմ քայլը» հիմնադրամը, բարձր գնահատելով հերոս տղաների անմնացորդ նվիրումը հայրենիքին, ինչպես նաև իր պարտքը համարելով վիրավոր զինվորներին աջակցությունը, շարունակելու է համագործակցությունը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի» հետ»,- ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում