Մարմնամարզության աշխարհի գավաթ. Ավետիսյանը 4-րդն է, Դավթյանը`8- րդը

Մարմնամարզության աշխարհի գավաթ. Ավետիսյանը 4-րդն է, Դավթյանը`8- րդը

Հայաստանի մարմնամարզության տղամարդկանց ընտրանու անդամներ Արթուր Ավետիսյանը 4-րդն է, իսկ Վահագն Դավթյանը` 8-րդ, Դոհայի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլի առանձին գործիքների օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը հավաքեց 14.733 միավոր և զբաղեցրեց 4-րդ, իսկ Վահագն Դավթյանը գրանցած 14. 466 միավորով 8-րդն է: Այս ձևում առաջինը Չինաստանի ներկայացուցիչ Լիու Յանգն է:

Մարտի 4-ին աշխարհի գավաթի խաղարկության առանձին գործիքների հենացատկի վարժության եզրափակիչում հանդես կգա Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը:

Ավելի վաղ Գերմանիայի Կոդբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե, Գագիկ Խաչիկյանը` արծաթե, Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիրներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում