Հո չէ՞ր ասելու՝ ֆինանսավորելու եմ զինված բանդաների՝ նոյեմբերի 9-ի նման պետական հեղաշրջման փորձ անեն. Կոնջորյան

Հո չէ՞ր ասելու՝ ֆինանսավորելու եմ զինված բանդաների՝ նոյեմբերի 9-ի նման պետական հեղաշրջման փորձ անեն. Կոնջորյան

Այն ուժերը, որոնք որ 2020 թվականից հետո, որոնց դաշնակիցն է նաև Կտրիճ Ներսիսյանը, Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, Հայաստանի Հանրապետությունում գնդակահարությունների տեսարաններ էին բեմադրում, Հայաստանի Հանրապետությունում մեր պետության ինքնիշխանությունից զրկելու հրապարակային կոչեր էին անում, հիմա էդ մարդկանց պարագլուխները հիմա հավաքված են դատարանի բակում՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի:

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը՝ ընդգծելով.

«Սա ձեզ ոչինչ չի՞ ասում: Այն շրջանակը, որոնց հետ որ իրենք դաշնակցելով փորձում են ինչ-որ հարցեր լուծել և ինքն էլ ասում է, որ ես անմիջականորեն դա կանեմ, դա ձեզ ոչինչ չի ասո՞ւմ: Ձեզ ոչինչ չի ասո՞ւմ, որ օրինակ, Սոլովյովի պես դուրս պրծուկը, որն որ անընդհատ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հարձակումներ է գործում, պաշտպանում է Սամվել Կարապետյանին և ռուս պրոպագանդիստների են խումբը, որը որ տարբեր առիթներով հիբրիդային հարձակումներ է գործում:

Ասա՝ ով է քո պաշտպանը, ասեմ ով ես դու»:

Անդրադառնալով մեկնաբանի դիտարկմանը՝ թե ինչումն է ի վերջո Կարապետյանից եկող սպառնալիքը, Կոնջորյանն ընդգծել է՝ ինքը հնչեցնում է տեղի ունեցողի քաղաքական գնահատականը:

«Բա հո չէ՞ր ասելու՝ գիտեք ինչ կա, ես ֆինանսավորելու եմ զինված բանդաների, որոնք որ նոյեմբերի 9-ի նման հարձակվելու են պետական շենքերի վրա և փորձելու են երկրում պետական հեղաշրջում անեն: Պիտի ասեր մենք նոր Նաիրի Հունանյաններ եք բուծելու, որ հարձակվեն մարդկանց վրա՞»,- ասել է Կոնջորյանը:

Պետրոս Ղազարյանի՝ դուք որոշել եք ոչնչացնել ընդդիմությանն ի պատասխան, Կոնջորյանն ասաց՝ քաղաքականապես ընդդիմությունն արդեն ինքնաոչնչացված է:

«Հնարավոր չէ ոչնչացնել այն, ինչն այլևս գոյություն չունի»,-ասաց Կոնջորյանը:

Հիշեցնենք՝ այս գիշեր ձերբակալվել է գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Վերջինս ոստիկանների ուղեկցությամբ բաժին է տեղափոխվել Ուլնեցի փողոցում գտնվող իր բնակարանից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում