Իտալիայում հայտարարել են, որ Չինաստանից երկու չվերթով Միլան ժամանած ուղևորների կեսի մոտ COVID-19 է հայտնաբերվել
Իտալիայի առողջապահական իշխանությունները կսկսեն Չինաստանից բոլոր ժամանողներին թեստավորել կորոնավիրուսի համար այն բանից հետո, երբ վիրուսը հայտնաբերվել է դեպի Միլան երկու չվերթների ուղևորների գրեթե կեսի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում տալով Bloomberg-ին:
Եթե նոր հիմնամանրէ հայտնաբերվի, պաշտոնյաները կարող են ավելի խիստ սահմանափակումներ մտցնել Չինաստանից ժամանողների համար, նշում է գործակալությունը:
Կարծիքներ