Կանանց Հայաստանի Մ20 հավաքականը հաղթեց Վրաստանին
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 49-46 հաշվով հաղթեց Վրաստանի հավաքականին: Սա հավաքականի պատմության մեջ առաջին հաղթանակն էր B դիվիզիոնում:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 14 միավորով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Նշնվում է, որ նա նաև 15 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 11-ին` մրցելով Իսրայելի հետ:
Կարծիքներ