Ահա և ավարտվեց ֆուտբոլային մի հեքիաթ ևս. Վահե Գևորգյան

Ահա և ավարտվեց ֆուտբոլային մի հեքիաթ ևս. Վահե Գևորգյան

Հայաստանի գավաթակիր «Նորավանքի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:

«Ահա և ավարտվեց ֆուտբոլային մի հեքիաթ ևս, որն իրականում դեռ շատ հետաքրքիր ու երկարատև էր թվում.. .Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս 2 տարվա ընթացքում ինձ հետ կիսեցին պարտություններն ու հաղթանակները,հիասթափություններն ու ցնծությունները,և առհասարակ բոլոր դրական ու բացասական էմոցիաները…Շնորհակալ եմ մեր երկրպագուներին՝դուք անկրկնելի էիք: Շնորհակալ եմ ակումբի բոլոր աշխատակիցներին ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի ակումբի աշխատանքն ընթանա անխափան հունով: Շնորհակալ եմ առաջին թիմի աշխատակազմին՝ դուք իրական պրոֆեսիոնալներ եք: Շնորհակալ եմ իմ մարզչական շտաբին՝ ձեր նվիրվածության ու կատարած հոյակապ աշխատանքի համար: Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին, տղերք դուք ֆանտաստիկ եք… Իրականում շատ բան կա գրելու,բաjց կբավարարվեմ մեկ բառով՝դուք ՀԱՂԹՈՂՆԵՐ ԵՔ: Ես հպարտ եմ,որ հնարավորություն եմ ունեցել լինել ձեր մարզիչը,դաշտ դուրս գալ ձեզ հետ, պայքարել մինչև վերջ ու հաղթել…Մենք դեռ կհանդիպենք ֆուտբոլային խաղադաշտերում…»,-գրել է Գևորգյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում