Թուրքիայում գերազանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշը

Թուրքիայում գերազանցվել է մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշը

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 32 137, մահացել է 203 մարդ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, դա առավելագույն ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր գերատեսչության ղեկավար Ֆահրեթին Քոջան, կորոնավիրուսի համավարակը Թուրքիայի մի շարք նահանգներում, այդ թվում և Ստամբուլում, հասել է երրորդ գագաթնակետին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում