Հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում. Sputnik Արմենիա
10 հայ գերիներին Ադրբեջանից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարեց «Էրեբունի» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն։
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Ավելի ուշ հայտնի դարձան նաև Հայաստան վերադարձող գերիների անունները` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։
Կարծիքներ