Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին. Սամվել Մարտիրոսյան

Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանցիները մինչև այժմ շարունակում են մեր տղաների հեռախոսահամարներից ու սոցցանցերի էջերից, նաև՝ այլ անձանց անունից նամակներ գրել նրանց հարազատներին, հույսեր ներշնչել ու օրերով անհետանալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Մի ծանր բան պետք է գրեմ՝ որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մտերիմներին, փորձեմ խոսքեր գտնել:

Ադրբեջանցիները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։ Ամեն դեպքում իր ձևով, տարբեր հնարքրներ են փորձում։

Մեկ զինվորի անունից են գրեմ, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։ Մինչեւ հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ բանին խփել՝ հույսին»,- գրել է փորձագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում