Լրացրու հայտարարագիրդ, հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը. Գաբրիելյան
![Լրացրու հայտարարագիրդ, հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը. Գաբրիելյան](https://freenews.am/uploads/images/image_750x_67adb06c64f27.jpg)
Լրացրու հայտարարագիրդ, հետ ստացիր երեխայի դասագրքերի վարձավճարը՝ գրել է ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայտարարագիր ներկայացնող ընտանիքի երեխաների դպրոցական դասագրքերի վարձավճարները կվերադարձվեն:
Այս գումարի վերադարձի համար որևէ վճարման փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի, գումարը ավտոմատ կերպով կփոխանցվի հայտարարագիր ներկայացրած ծնողի բանկային հաշվեհամարին՝ մինչև 3 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար»,- գրել է Գաբրիելյանը։
Կարծիքներ