Սյունիքի մարզում «06»-ը բախվել է ձիուն, ուղևորուհին տեղում մահացել է
Սեպտեմբերի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանն իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով նրա ուղևոր, Գորիսի բնակիչ, 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։ Բախման հետևանքով ձին սատկել է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կարծիքներ