Եգիպտոսը շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 499 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 582 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 886 հազար մարդ:
Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 547 հազար 462 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 139 հազար 174 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 933 հազար 655-ի, մահերինը՝ 74 հազար 336-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 941 հազար 630 է, մահերինը՝ 24 հազար 371:
Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 746 հազար 369 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 422 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 770 մարդ:
Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 333 հազար 867 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 12 հազար 229 մարդ: 6-րդ տեղում գտնվող Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 319 հազար 493, մահերի թիվը՝ 7 հազար 069:
Շրջանցելով Իսպանիային՝ 7-րդ տեղում է հայտնվել Մեքսիկան, որտեղ ընդհանուր վարակվածների թիվը 311 հազար 486 է, մահերի թիվը՝ 36 հազար 327: Իսպանիայում վարկվածների թիվը 303 հազար 699 է: Մահացածների թիվը 28 հազար 409 է: Հարավային Աֆրիկան, շրջանցելով Միացյալ Թագավորությանը, հայտնվել է 9-րդ տեղում: Այստեղ վարակվածների ընդհանուր թիվը 298 հազար 292 է, մահերինը՝ 4 հազար 346: Տասնյակը եզրափակում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 291 հազար 373 է, մահերինը՝ 44 հազար 968:
Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 25-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 6-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 611, որից ապաքինվել է 78 հազար 693-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:
Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1003-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Իրանում վարակվածների ընդհանուր թիվը 264 հազար 561 է, մահերինը՝ 13 հազար 410: Թուրքիան առանձնանում է 214 հազար 993 ընդհանուր, 5 հազար 402 մահվան դեպքով:
Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 237 հազար 803 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 104 հազար 983, մահերինը՝ 151: Եգիպտոսում առկա է 83 հազար 930 հաստատված դեպք, որով շրջանցեց վարակի ծագման երկիր Չինաստանին: Եգիպտոսում վարակի հետևանքով մահացել է 4 հազար 8 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 55 հազար 573 է, մահացածներինը՝ 335: Լիբանանում կա 2 հազար 451 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 37: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 439-ի: Վարակի հետևանքով մահացել է 21 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
Կարծիքներ