Մալթան դարձավ Եվրոպայում առաջին երկիրը, որը վերսկսեց Լիբիայի հետ թռիչքները
Երկուշաբթի օրը Լիբիան և Մալթան վերսկսել են թռիչքները: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում անելով The Libya Observer տեղեկատվական պորտալին։
Մալթան դարձավ առաջին եվրոպական պետությունը, որը մի քանի տարի անց վերսկսեց թռիչքները դեպի Լիբիա:
Երկու երկրների միջև ավիափոխադրումների բացման և վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 11-ին՝ վարչապետ Աբդել Համիդ Դբեյբայի Մալթա կատարած այցի ընթացքում: Մինչ այժմ կողմերը պայմանավորվել են շաբաթական չորս չվերթ իրականացնել:
Կարծիքներ