Գիտնականները ստեղծել են օնլայն խաղ ԱԻ հույզերը ճանաչելու վտանգը ցույց տալու համար

Գիտնականները ստեղծել են օնլայն խաղ ԱԻ հույզերը ճանաչելու վտանգը ցույց տալու համար

Գիտնականներն առաջարկում են մարդկանց ծամածռել դեմքը տեսախցիկի առջեւ, որպեսզի տեսնեն գործողության մեջ արհեստական ինտելեկտի կողմից հույզերի ճանաչման հակասական տեխնոլոգիան, հաղորդում է PA Media-ն:

Քեմբրիջի եւ Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարաններից հետազոտողները ստեղծել են Emojify անունով վեբ կայք, որպեսզի օգնեն մարդկանց հասկանալ՝ ինչպես են համակարգիչները սքանավորում դեմքի արտահայտությունները: նախագծի ղեկավար եւ Քեմբրիջի Leverhulme for the Future of Intelligence կենտրոնի գիտական աշխատող Ալեքսա Հագերթին ասել է, որ տեխնոլոգիան, որն արդեն կիրառվում է աշխարհում, հզոր է, սակայն ոչ կատարյալ: Օգտատերերը կարող են խաղ խաղալ՝ ծամածռելով դեմքն իրենց սարքերի տեսախցիկի առջեւ, իսկ համակարգը կփորձի ճանաչել վեց հույզ՝ երջանկություն, տխրություն, վախ, զարմանք, զզվանք եւ զայրույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում