ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպք
Ստենֆորդի համալսարանի Վիրուսների ուսումնասիրության լաբորատորիայի մասնագետները հայտնաբերել են երկրում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման մեկ դեպք։ Այս մասին հայտնում է San Francisco Chronicle-ը։
Վարակակիրը բնակվում է Կալիֆորնիայի հարավարևմտյան մասում՝ Սանտա-Կլարա շրջանում։ Գիտնականներն այդ տարատեսակով վարակում են կասկածում ևս 7 մարդու մոտ։ Ուսումնասիրությունները շարունակվում են։
Պանդեմիայի սկզբից մինչ օրս ԱՄՆ-ում, ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 30․7 մլն մարդ, մահացել՝ 555 հազարից ավելին։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին հայտնի էր դարձել, որ Հնդկաստանում հայտնաբերվել է COVID-19-ի նոր տեսակ՝ կրկնակի մուտացիայով։
Կարծիքներ