Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 26-ին արտահերթ նիստ կգումարի Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենքների նախագծերի փաթեթով:( Հիմնական զեկուցող՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Դ. Բաբայան):

Արցախի Հանրապետության 2021-2023 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին: (Հիմնական զեկուցող՝ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մ.Մինասյան):

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքների իրավական կարգավիճակի մասին: (Հիմնական զեկուցող` ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դ. Մելքումյան):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում