Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ազգային հավաքականի հետ: 

 Հայաստանի և Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Խաղը կկայանա աշխարհի գործող փոխչեմպիոնների հարկի տակ՝ խորվաթական Օսիեկ քաղաքի  «Գռադսկի Վրտ» մարզադաշտում: Սա կլինի երկու երկրների ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը։  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում