ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը նվեր-փաթեթներ կտրամադրի արցախցի 100 հղիներին

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը նվեր-փաթեթներ կտրամադրի արցախցի 100 հղիներին

Նվեր-փաթեթներ արցախցի 100 հղիների համար

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 100 հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար անհրաժեշտ պարագաներ է ուղարկում տարբեր մարզեր:

Հղիների փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, համապատասխան հագուստ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:

Փաթեթները հավաքվել են համաձայն միջազգային նորմերի: Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

Մեր քաջ կանանց մաղթում ենք բարի ազատում, առողջ մանկիկներ թո՜ղ ծնվեն:

#MyStepF4Artsakh

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում