Ռուս զինծառայողի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ
Գյումրիում ռուս զինծառայողի՝ 20-ամյա Սալիխով Ս․-ի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշներով (Ինքնասպանության հասցնելը): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն չկա»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:
Քննությամբ զբաղվում է հայկական կողմը: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:
Նրա կախված դին հայտնաբերվել էր երեկ ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում,ո րտեղ եւ ապրում էր։
Երիտասարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Կարծիքներ