ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին. տեսանյութ
Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։ Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։
Դեսպան Թրեյսին և ԱՄՆ դեսպանության անձնակազմը բոլորին մաղթում են խաղաղություն, առողջություն ու բարեկեցություն գալիք տարում։
Կարծիքներ