Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կարող է աշնանը այցելել Մեծ Բրիտանիա
Սպասվում է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն այս աշնանը կայցելի Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է The Times թերթը ։
Հոդվածագրի համաձայն՝ թագաժառանգի այս այցը կլինի առաջինը 2018 թվականի հոկտեմբերին լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո։ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնն անձամբ է հավանություն տվել այդ գործողությանը, քանի որ լրագրողին որպես սպառնալիք է ընկալել։
The Times-ը նշում է, որ հրավերն արվել է Լոնդոնի՝ Սաուդյան Արաբիայի կողմից իր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և նավթից կախվածությունը նվազեցնելու հսկայական ծրագրին մասնակցելու ցանկության ֆոնին։ Թերթը գրում է նաեւ, որ երկրորդ նպատակը Էր Ռիադի աջակցությունն ստանալն է Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման հարցում, որում նա առաջատար դեր է խաղում։
Կարծիքներ