Ֆինլանդիան միջուկային սպառնալիքի դեպքում կստեղծի ԵՄ-ում ամենամեծ ռազմավարական պահեստարանը
Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքների դեպքում ԵՄ-ի ամենամեծ ռազմավարական պահեստը կստեղծվի արձագանքման սարքավորումների և դեղամիջոցների համար Ֆինլանդիայում։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը երկրի ՆԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաստատությունում կպահվեն պաշտպանիչ սարքավորումներ, մոնիտորինգի սարքավորումներ, դետեկտորներ, արագ թեստեր, ինչպես նաև դեղամիջոցներ ու պատվաստանյութեր՝ արտակարգ իրավիճակների դեպքում ինչպես շտապ օգնության աշխատողների, այնպես էլ քաղաքացիական բնակչության կողմից օգտագործելու համար, հատկապես Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրներում:
Նմանատիպ պահեստարաններ են կառուցվում Ֆրանսիայում, Լեհաստանում և Խորվաթիայում, սակայն Ֆինլանդիայում գտնվող օբյեկտը կլինի դրանցից ամենամեծը: Ակնկալվում է, որ որոշ պաշարներ պահեստավորման մեջ կմտնեն 2024 թվականի սկզբին:
Ֆինլանդիան այս տարվա սկզբին Եվրահանձնաժողովից ստացել է 242 մլն եվրո՝ ծրագրի ֆինանսավորման համար:
Կարծիքներ